Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Սեւ թեյը պաշտպանում է դիաբետից. news.am

Սեւ թեյը պաշտպանում է դիաբետից. news.am

Օրական 3-4 բաժակ սեւ թեյը կարող է նվազեցնել երկրորդ տիպի դիաբետի (ինսուլինի նկատմամբ կայուն տիպ) զարգացման հավանականությունը, պարզել են ամերիկացի եւ ճապոնացի գիտնականները Ֆրամինգհամի (ԱՄՆ) պետական համալսարանից: BMJ ամսագրում լույս տեսած հետազոտությունն ապացուցում է կապը սեւ թեի օգտագործման եւ երկրագնդի բնակչության առողջական ցուցանիշների միջեւ: Մասնավորապես, բացահայտվել է սեւ թեյի դրական ազդեցությունը երկրորդ տիպի դիաբետով տառապող մարդկանց առողջության վրա: Նշվում է, որ այն կարող է կանխարգելել հիվանդությունը:

 

Հետազոտության հեղինակ Թեթրին Հուդը վերլուծել է 12 գիտական աշխատանք, որոնցից 11-ը հաստատել են այս վարկածը:

 

«Չինացի մասնագատները Սինգապուրի 45-74 տարեկան 36.908 բնակիչների ներգրավմամբ հետազոտություն են անցկացրել: Նրանք պարզել են, որ օրական սեւ թեյի մեկ եւ մեկից ավելի բաժակի օգտագործումը նվազեցնում է դիաբետի առաջացման հավանականությունը 14 տոկոսով», - նշում է Հուդը:

 

Բժիշկն ընդգծել է նաեւ հոլանդացի մասնագետների աշխատություններից մեկը: Հոլանդացի գիտնականները զբաղվել են այս խնդրով 10 տարվա ընթացքում եւ եկել այն եզրակացության, որ օրական երեք բաժակ թեյ, սուրճ կամ նրանց համակցում օգտագործելով, դիաբետի հանկարծակի զարգացման հավանականությունը նվազում է մոտավորապես 42 տոկոսով:

 

Ֆրամինգհամի համալսարանի մասնագետներն իրենց հետզոտությունն են անցկացրել՝ ուսումնասիրելով 300 հազար մարդու սովորությունները եւ պարզելով, որ օրական մեկ բաժակ սեւ թեյ օգտագործողների մոտ դիաբետի հավանականությունը նվազում էր 25 տոկոսով:

 

Բանն այն է, որ պոլիֆենոլները, որոնք պարունակվում են սև թեյի մեջ, կարգավորում են օրգանիզմում շաքարի պարունակությունը եւ կանխում դրա շեշտակի աճը՝ այդպիսով պաշտպանելով օրգանիզմը դիաբետից: Ընդ որում՝ ոչ մի կապ չունի, մարդը թեյ է խմում քաղցրավենիքով, շաքարով, թե՝ կաթով: Պոլիֆենոլների հատկությունները չեն փոխվում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. qqnews.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ